Հայուհին հաղթել է ադրբեջանցուն՝ ապահովելով ոսկե մեդալ Ովքե՞ր են ներառված նորաստեղծ միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում և ո՞վ է ղեկավարելու այն Ինչպես ընտրել լավ նուռ Կինը առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից և մենք անգամ չգիտենք, թե նա այժմ ողջ է, թե ոչ. ահազանգ «I love Abovyan». գովազդ, թե զարդարանք. Լեզվի կոմիտեն հայց է ներկայացրել Աբովյանի քաղաքապետարանի դեմ Հուզական օր էր. Գևորգ Գորգիսյանը՝ ԼՀԿ-ի 4-ամյակի մասին (տեսանյութ) ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը կհայտնվի ՍԴ-ո՞ւմ Գոյություն չունեցող տաքսի սերվիսի վարորդը 34 000 դրամ է պահանջել զբոսաշրջիկից՝ օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու համար Տարօրինակ կլինի, եթե դադարի ֆինանսավորվել. Արման Աբովյանը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասին (տեսանյութ) Քաղաքացիներին պիտի չհուզի, թե որ շենքում է կատարվում դատարանի որոշումը. պատգամավորը՝ գաղտնալսելու մասին (տեսանյութ)
Երևան, 12.Դեկտեմբերի.2019,
00
:
00

Պարզաբանում. Ինչպե՞ս հիփոթեքով բնակարան ձեռք բերել

«Պարզաբանում» շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք հիփոթեքով բնակարան ձեռք բերելուն, ի՞նչ է անհրաժեշտ հիփոթեքով բնակարան գնելու համար, ովքե՞ր կարող են դիմել, որո՞նք են նվազագույն տոկոսադրույքները, ի՞նչ պայմաններ, պահանջնեև կան, օրինակ՝ շահառուների տարիքային ցենզ, գրանցված աշխատավարձի եւ եկամտահարկի չափ, նվազագույն գումարի առկայություն եւ այլն։
Վերջին տարիներին ակնհայտ կերպով նկատվում է հիփոթեքային շուկայի ակտիվության բարձրացում, ինչն իր ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա: Նշված ակտիվության պատճառները, դրսևորման ձևերը և հետևանքները կփորձենք հակիրճ կերպով ներկայացնել այս նյութում. կքննարկենք Վարկատու Կազմակերպությունների /այսուհետ՝ ՎԿ/ կողմից կիրառվող հիփոթեքային վարկավորման քաղաքականությունը, վերջիններիս կողմից առաջարկվող Սեփական Ռեսուրսների /այսուհետ՝ ՍՌ/ և ՀՀ-ում գործող հիփոթեքային վարկավորման պետական ծրագերի կողմից առաջարկվող Ծրագրային Ռեսուրսների /այսուհետ՝ ԾՌ/ տարբերություններն ու առավելությունները:
 
1. Ի՞նչ է անհրաժեշտ հիփոթեքով բնակարան գնելու համար.
 
- գրանցված եկամտի առկայություն,
• ԾՌ - որպես եկամտի աղբյուր ՎԿ-ները առաջնահերթություն են տալիս նվազագույնը վերջին 6 ամսվա ընթացքում գրանցված աշխատող համարվող ֆիզիկական անձանց կամ գրանցված գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի պաշտոնական եկամուտները. Ֆիզիկական անձանց համար զուտ ստացվող աշխատավարձի չափ, իսկ անհատ ձեռնարկատերերի համար հարկային հաշվետվություններում արտացոլվող եկամուտների և փաստացի կատարվող ծախսերի դրական տարբերությունը /շահույթ/:
• ՍՌ – ի տարբերություն ծրագրային վարկավորմանը՝ սեփական ռեսուրսներով վարկավորման դեպքում, վերոշարադրյալ կերում նշված եկամուտներից բացի ՎԿ-ները որպես երկրորդային հաճախ որպես նաև առաջնային եկամուտ հաշվի են առնում ինքնագործունեությամբ զբաղվող անձանց չհայտարարագրված եկամուտները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող իրական շահույթը, ստացվող միջազգային փոխանցումները /transfer/, և համանման այլ եկամուտներ, որոնք չեն հայտարարագրվում և չեն փաստաթղթավորվում:
 
- դրական կամ չեզոք վարկային պատմություն,
• Հիփոթեքային վարկավորման դեպքում ՎԿ-ները խիստ ուշադրություն են դարձնում Վարկառուի վարկային պատմությանը և նախապատվություն են տալիս դրական վարկային պատմություն ունեցող Վարկառուներին, քան չեզոք վարկային պատմություն ունեցողներին, քանի որ թեկուզև կարճատև դրական վարկային պատմությունը խոսում է Վարկառուի՝ երկարաժամկետ կտրվածքով վճարային պարտավորություններ սպասարկելու ունակության և հոգեբանորեն պատրաստակամ լինելու մասին:  
 
- կանխավճար /ըստ պահանջի/,
• Հիփոթեքային վարկավորման տևական ժամանակ արդիական է եղել գույքի գնահատված արժեքի սովորաբար 30% կանխավճարի ինստիտուտը, որը վարկային պարտավորության ապահովվածությունը բարձրացնելուց զատ ունի հոգեբանական գործառույթ. Հիփոթեքային վարկավորման ժամանակ Վարկառուն ևս սեփական միջոցներով մասնակցում է անշարժ գույքի ձեռքբերման գործընթացին և կրում է այլ կորցնելու որոշակի ռիսկ և դրանից բխող պատասխանատվությունը:
• 2016 թվականից սկսած ի հայտ եկավ երկրորդ անշարժ գույքի գրավադրման ինստիտուտը, որի պարագայում, սակայն, պահպանվեց անշարժ գույքի գնահատված արժեքի 10% կանխավճարը՝ վերը նշված հոգեբանական գործոնի պահպանման նպատակով: 
• 2016 թվականից կառուցապատող ընկերություններից ձեռքբերվող բնակարանների և անհատական բնակելի տների կառուցման հանդեպ հարկային քաղաքականության փոփոխումը և 2018 թվականից անշարժ գույքի շուկայում պահանջարկի ավելացման հետևանքով իրացվելիության բարձրացումը հանգեցրեցին ՎԿ-ների կողմից կանխավճարները մինչև 5% նվազեցնելուն, ինչպես նաև <<կանխավճարի ապահովագրություն>> ֆինանսական գործիքը կիրառելուն:
 
2. Ովքե՞ր կարող են դիմել.
- ՀՀ չափահաս ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր վարկի սպասարկման ընթացքում չեն հասնի թոշակային տարիքին.
• Բնականաբար ՀՀ տարածքում հիփոթեքային վարկավորման շրջանակում անշարժ գույքի ձեռքբերումն իրականացվում է այնտեղ մշտական բնակություն հաստատելու նպատակով, ուստի օրինաչափ է ՎԿ-ների պահանջը՝ Վարկառուի՝ ՀՀ ռեզիդենտ լինելու վերաբերյալ:
 
3. Որո՞նք են տոկոսադրույքները, սահմանաչափերն ու ժամկետները.
- Սեփական ռեսուրսներ - ,
• ՍՌ հիփոթեքային վարկավորման ժամանակ շուկայում ՎԿ-ների կողմից առաջարկվող տոկոսադրույքները տատանվում են 8%-ից 18%-ի սահմաններում, վարկավարման ժամկետը տատանվում է 120-360 ամիս ժամկետներով, իսկ տրամադրվող վարկի գումարը հասնում է մինչև 150 000 000 /մեկ հարյուր հիսուն միլիոն/ ՀՀ դրամի: 
 
- ԲՆԱԿԱՐԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ - ,
• ԲԵ ծրագրային վարկավորան ժամանակ շուկայում ՎԿ-ների կողմից առաջարկվող տոկոսադրույքները տատանվում են 2.8%-ից մինչև 7.5%-ի սահմաններում, վարկավորման ժամկետը տատանվում է 120-240 ամիս ժամկետներով, իսկ տրամադրվող վարի գումարը կազմում է 22 500 000 /քսաներկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից մինչև 27 750 000 /քսանյոթ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: 
 
- ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - ,
• ԱՀԸ ծրագրային վարկավորման ժամանակ շուկայում ՎԿ-ների կողմից առաջարկվող տոկոսադրույքները տատանվում են 10.8%-ից մինչև 13%-ի սահմաններում, վարկավորման ժամկետը տատանվում է 120-240 ամիս ժամկետներով, իսկ տրամադրվող վարկի գումարը կազմում է 20 000 000 /քսան միլիոն/ ՀՀ դրամից մինչև 25 000 000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամ:
 
4. Ի՞նչ պայմաններ և/կամ պահանջներ կան.
- Ծրագրային վարկավորման դեպքում սահմանվում է ակնկալվող վարկի ամսեկան մարումներ և վարկառուի ու համավարկառուների ամսեկան զուտ եկամուտ առավելագույն հարաբերակցության չափ, որը սովորաբար տատանվում է 30%-ից 40%-ի սահմաններում, 
 
- Ծրագրային վարկավորման դեպքում սահմանվում է նաև ակնկալվող վարկի ամսեկան մարումներ գումարած վարկառուի ու համավարկառուների ընդհանուր պարտքային վճարումներ և վարկառուի ու համավարկառուների ամսեկան զուտ եկամուտ առավելագույն հարաբերակցության չափ, որը սովորաբար տատանվում է 40%-ից 50%-ի սահմաններում,
 
- Սեփական ռեսուրսներով վարկավորման դեպքում հաշվարկներն իրականացվում են նվազագույն սպառողական զամբյուղի հիման վրա, ինչը ենթադրում է, որ ակնկալվող վարկի ամսեկան մարումները վարկառուի և համավարկառուների ընդհանուր պարտքային վճարումների և վարկառուի, վերջինիս ընտանիքի անդամների և համավարկառուների համար հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղին հատկացումների հետ միասին չպետք է գերազանցեն վարկառուի և համավարկառուների ամսեկան զուտ եկամտի չափը, 
 
5. Ինչպիսի՞ պետական աջակցություն կա հիփոթեքային վարկավորման շուկայում.
- Բացի նյութում ներկայացված հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից պետական հովանավարչության ձև է նաև ՀՀ Կառավարության 05.10.2017թ-ի թիվ 1321-Ն որոշումը, համաձայն որի՝ կառուցապատող ընկերություններից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի դիմաց վարկառուի և համավարկառուների կողմից վճարված տոկոսագումարները մասնակի ենթակա են վերադարձման՝ վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ՀՀ Պետական Բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից վերադարձման միջոցով:
 
Ամփոփելով վերը շարադրվածը և ՀՀ հիփոթեքային շուկայի ներկայիս իրավիճակի դիտարկումները՝ կարելի է փաստել, որ ծրագրային ռեսուրսներով վարկավորումը ներկայումս շատ ավելի մեծ տարածում ունի, քանի որ առավել շահավետ է, իսկ պետական նպաստավոր աջակցության շնորհիվ նախորդ տարիների համեմատ դարձել է ավելի մատչելի ազգաբնակչության համար:
 
Հարցերին պատասխանել է «Արատտա Քընսալթինգ» ՍՊԸ Իրավական սպասարկման խմբի կորպորատիվ և պայմանագրային բաժնի ղեկավար Նշան Խաչատրյանը։ 
 
«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝ 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հայկական Ձմեռ պապը Մոսկվայում կմասնակցի «Дед Мороз»-ների երթին Հայուհին հաղթել է ադրբեջանցուն՝ ապահովելով ոսկե մեդալ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովին Эрдоган не желает быть для США «мальчиком для битья» (WP) «Վարորդի ընկերը» դիմել է նախագահին՝ «Պետական տուրքի մասին» օրենքի լրացումների հետ կապված Հայաստանի որոշ շրջաններում վաղը սպասվում են թույլ տեղումներ Միայն «Կամազ» չի, որ նվեր է ստանում քաղաքը. ընկերություններից մեկը Երևանին տրակտոր է նվիրել (լուսանկարներ) ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է ՌԴ Ովքե՞ր են ներառված նորաստեղծ միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմում և ո՞վ է ղեկավարելու այն Էրեբունու ոստիկանները բացահայտել են ատամնաբուժական խանութից արված գողությունը ՀՀ դատախազությունը պատրաստ է կազմակերպել Կառավարության շենքի առջև ինքնահրկիզման մտադրություն ունեցող կնոջ ընդունելությունը. պարզաբանում Ինչպես ընտրել լավ նուռ Հրդեհ Շովրոյան փողոցում. դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ Կինը առևանգվել է ամուսնու և նրա հարազատների կողմից և մենք անգամ չգիտենք, թե նա այժմ ողջ է, թե ոչ. ահազանգ Պրեմիերա. DJ TOX, Gevorg Martirosyan, Aminna, Narek Mets Hayq - PARANORMAL Почему Путину выгодны смертельные выстрелы в центре Берлина (WP) «I love Abovyan». գովազդ, թե զարդարանք. Լեզվի կոմիտեն հայց է ներկայացրել Աբովյանի քաղաքապետարանի դեմ Հուզական օր էր. Գևորգ Գորգիսյանը՝ ԼՀԿ-ի 4-ամյակի մասին (տեսանյութ) Սերժ Սարգսյանին կարելի է օրը երկու մեղադրանք առաջադրել, այստեղ համակարգի խնդիրն է. Արմեն Խաչատրյան Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հանդիպումը ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը կհայտնվի ՍԴ-ո՞ւմ Ի դեպ. Կառավարման համակարգի մասին «Мне промывали мозги с самого детства» (WP) Ալեն Սիմոնյանի և Հրաչյա Հակոբյանի նոր լուսանկարները Գոյություն չունեցող տաքսի սերվիսի վարորդը 34 000 դրամ է պահանջել զբոսաշրջիկից՝ օդանավակայանից Հանրապետության հրապարակ հասցնելու համար Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Տարօրինակ կլինի, եթե դադարի ֆինանսավորվել. Արման Աբովյանը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասին (տեսանյութ) С протянутой трубой (WP) Քաղաքացիներին պիտի չհուզի, թե որ շենքում է կատարվում դատարանի որոշումը. պատգամավորը՝ գաղտնալսելու մասին (տեսանյութ) Ազգը և պետությունը չեն կարող ստորանալ ավազակի առաջ. Սասնա ծռեր Փաշինյանը Զատիկին կհրամայի՞ Ավե Մարիային հաղթող հիթ ստեղծել Վրաստանի խորհրդարանի նիստը տապալվել է կղանքի հոտի պատճառով Հեշտ չէ համակարգը նոր տրամաբանության մեջ դնել ու գործարկել. Աղաջանյանը՝ պետական համակարգի դիմադրության մասին (տեսանյութ) Комитет Сената США одобрил законопроект о признании России "спонсором терроризма" (WP) Ուրախ եմ, որ «Երկրի հակառակ կողմը» դեռ շարունակում է Երեւանի գրախանութներում վաճառվող գրքերի Top-10-ի մեջ լինել. Նիկոլ Փաշինյան Օգտագործել եմ «տեղում դոմփում ենք» արտահայտությունը, մտահոգ եմ, եթե դատախազը լսած լինի՝ երևակայությունն իրեն ուր կհասցնի. Մանվել Գրիգորյանի փաստաբան Անցնող 2 տարում պետական հաստատություններում առանց աշխատելու վարձատրման ենթակա 543 անձ է հայտնաբերվել Ո՞վ է ձեռքներդ բռնել, փոխեք պետական համակարգը. Կարպիս Փաշոյան В бундестаге заявили о "капитуляции" перед США из-за Nord Stream 2 (WP) Մենք ևս մասնակցելու ենք այդ գործընթացին. Դավիթ Անանյանը՝ վարչապետի՝ պետական համակարգի դիմադրությունը կոտրելու հայտարարության մասին (տեսանյութ) Նիկոլի այսօրվա հայտարությունը հող է նախապատրաստում կադրային նոր ջարդի համար.Աշոտյան Հայ աղջիկները Պոլսում համատարած ամուսնանում են թուրքերի ու քրդերի հետ. Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյան Ինչպե՞ս է իրեն զգում Դանիել Իոաննիսյանը՝ անիմաստ կառույց համարվող Հանրային խորհրդում (տեսանյութ) Դպրոցներում երեխային կանգնեցնում են տաբուրետկի վրա ու ասում են արտասանի. Փաշինյան. տեսանյութ В США перечислили самые мощные флоты в мире (WP) ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին Բյուջեն քար չէ, շնչող օրգանիզմ է. Ծովինար Վարդանյան Կառավարության դիմաց կինը սպառնում է հրկիզվել.ՈՒՂԻՂ Ամբողջությամբ վերականգնվել է կտրած ոտքը. եզակի վիրահատություն. լուսանկարներ Պերուում երկու տոննա կոկաինով սուզանավ են բռնել