Ապրիլի 11-ից հետո՝ վեց ամսվա ընթացքում, այն քաղաքացիները, ովքեր 2018 թվականից հունվարի սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ կարող են հետ ստանալ:
Շատ վարորդների մոտ հարցեր են առաջացել, թե ինչո՞ւ և որքա՞ն են իրենք ավել գումարներ վճարել:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից ArmDaily.am-ին փոխանցեցին, որ ավել վճարել են այն մեքենաները, որոնք մեծ շաժիչ ունեն.«Եթե հիշում եք, անցած տարի աղմուկ բարձրացավ, որ բնապահպանական հարկը թանկանում է, սակայն բողոքներ ստանալուց հետո՝ այս որոշումը վերանայվեց, և հարկային օրենսգրում փոփոխություններ կատարվեցին: Այն ժամանակ որոշվել էր, որ պետք է չափվի շարժիչի հզորությամբ: Եվ այժմ, ովքեր այդ 6 ամիսների ընթացքում մեքենան տեխզննման են տարել և հարկը շատ են մուծել, կարող են ավել ստացած գումարները հետ ստանալ: Փոքր շարժիչ ունեցող մեքենաների դեպքում այդ ավել մուծված գումարները չնչին են, օրինակ՝ 1000 դրամի չափ: Իսկ մեծ շարժիչ ունեցող մեքենաների դեպքում, այդ գումարները հասնում են մինչև 10 հազար դրամի»:
Գումարը հետ ստանալու համար վճարման կտրոնը պարտադիր է.«Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորագիրը՝ բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը»
Մամուլի ծառայությունից նշեցին, որ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում:
