Armdaily.am-ը շարունակում է #Ոտքից-գլուխ շարքը, որում ներկայացնում ենք հայտնի քաղաքական, հասարակական և պետական գործիչների կերպարների վերլուծությունը: Այս շաբաթ մեր հերոսը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է:
Ոճաբան Գեղամ Շերոյանը, «SERGEY ZVEREV» գեղեցկության սրահի վարսահարդար-իմիջմեյքեր Կատրին Գեոկչյանը և դիմահարդար Ռոքսանա Առաքելյանը վերլուծել են նրան՝ ոտքից գլուխ:
Լուսինե Բադալյանին չէր խանգարի զսպվածությունը
Ոճաբան Գեղամ Շերոյանը, վերլուծելով Լուսինե Բադալյանի կերպարը, նշում է, որ պատգամավորը շատ ազատ է հագուստի ընտրության հարցում.«Եթե մեր շարքի նախկին հերոսներին ես համարում էի փակ, անգույն և խիստ պահպանողական, ապա Լուսինե Բադալյանն ամբողջովին նրանց հակապատկերն է»:
Ոճաբանի խոսքերով Բադալյանին չէր խանգարի մի փոքր զսպվածություն.«Քանզի հասարակությունը նրան արդեն իսկ ընկալում է որպես պատգամավոր, այլ ոչ թե հաղորդավար և մեդիա դեմք»:
Շերոյանը հավելեց, որ Լուսինե Բադալյանը պետք է կտրականապես հրաժարվի կարճ զգեստներից.«Պատգամավորը պետք է հասկանա, որ նա արդեն պետություն ներկայացնող քաղաքական ֆիգուր է»:
Լուսինե Բադալյանին ես չեմ տեսնում երկար վարսերով
Վարսահարդար Կատրին Գեոկչյանը նշում է, որ Լուսինե Բադալյանի դեմքն ունի իդեալական օվալի տեսք.«Լուսինեն ունի փոքր-ինչ նոսր մազեր և շատ գեղեցիկ ճակատ»:
Վարսահարդարը պատգամավորին տեսնում է հստակ եզրագծերով ընդգծված, կարճ կտրվածքով և ճակատի մազափնջով.«Բայց ոչ մի դեպքում ես նրան չեմ տեսնում երկար վարսերով»:
Գեոկչյանը հավելեց, որ Լուսինե Բադալյանը վարսերի գույնը պետք է պահի մուգ գույների մեջ.«Բաց գույնի ներկեր խորհուրդ չէի տա օգտագործել մեր հերոսուհուն: Ինչպես նաև նշեմ, որ վարսերի կտրվածքը պետք է լինի ուղիղ և շատ մաքուր եզրագծված»:
Լուսինեին ես խորհուրդ չեմ տա օգտագործել աչքերի վառ ստվերաներկեր
Դիմահարդար Ռոքսանա Առաքելյանը, վերլուծելով պատգամավորի կերպարը, նկատում է, որ Լուսինեի ամենօրյա ոճը գործնական է և այդ ոճին բնորոշ է ընդգծել աչքերը, հոնքերն ու շուրթերը.«Ես որպես մասնագետ, նրան խորհուրդ կտամ օգտագործել շուրթերի վառ գույներ՝ ինչպես ինքը ճիշտ ընդգծում է, աչքերը սմոքի՝ տաք, բնական երանգների մեջ, թարթիչները կարելի է արտահայտիչ դարձնել` օգտագործելով տուշ կամ թարթիչների լիցք»:
Առաքելյանը նշում է, որ գործնական ոճը նաեւ իր հետ բերել է տատուաժի հանրաճանաչությունը.«Որի միջոցով կարելի է ընդգծել մեր հերոսի թե’ աչքերը, թե’ շուրթերը և թե’ հոնքերը, որոնք լավ մասնագետների շնորհիվ անգամ չեն տարբերվում բնականից։ Լուսինեին ես խորհուրդ չեմ տա օգտագործել աչքերի վառ ստվերաներկեր, քանի որ դրանք հասարակ կդարձնեն նրա ոճը»:
Դիմահարդարը նշեց, որ համամիտ է վարսահարդարի կարծիքի հետ.«Ես նույնպես Լուսինեին տեսնում եմ կա՛մ հստակ կարե կտրվացքով, կա՛մ ձիգ հավաքված մազերով, որպեսզի ընդգծվի նրա դեմքի իդեալական օվալը։ Իսկ երեկոյան միջոցառումներ այցելելիս պատգամավորին խորհուրդ կտամ սմոքի այս տարբեր երանգների մեջ` ըստ իր հագուստի»:
Ինչ վերաբերում է Լուսինեի լեզվամտածողությանը, արտահայտվելուն և խոսքին առհասարակ, ապա նա շատ հաճախ է իր լեզվի ձեռքն ընկնում կրակը։ Ինչպես տեսնում ենք սակայն,շատ հաճախ Լուսինեին դուր է գալիս իր անձի հանդեպ ավելորդ ուշադրույթունն, անգամ, եթե այդ ուշադրությունը խիստ բևեռացված և բացասական է։ Նա սիրում է սկանդալային գրառումներ անել և լավ է զգում, որ ստացվում է փոթորկել համացանցը, ինչը պատգամավորին ոչ վայել մոտեցում է։ Նա չի կարողանում ձերբազատվել հաղորդավարի, պայքարողի նախկին կերպարներից՝ իրեն թույլ տալով արտահայտություններ, որոնք խմբագրման, վերախմբագրման են ենթարկվում հետագայում հենց իրկողմից։ Հետաքրքիր է առաջիկայում Լուսինեին տեսնել որևէ լուրջ օրենսդրական նախաձեռնութամբ հանդես գալիս, կամ ամբիոնի մոտ կշռադատված խոսք ասելիս։
Շարքը՝ Արփինե Պետրոսյանի
Նախկին հերոսներն են եղել՝
