Որ տարիքից և ինչպես պետք է հեռացնել երեխայի դեմքի անցանկալի մազերը. մանրամասնում է մասնագետը Չինաստանը ցանկանում է Հայաստանից թու, թու, թու ներկրել. ֆեյսբուքում քննարկում են Փաշինյանի գրառումը Արմավիրի մարզում հայտնաբերված սահմանախախտն ազգությամբ ռուս է. գյուղապետը մանրամասնում է նրան հայտնաբերելու ու բռնելու դեպքը Մի քիչ ձեր բախտը չբերեց, բայց եկեք արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն Իշխանության «երեսից» ՍԴ դատավորները սկզբունքային եւ միասնական էլ դարձան Ո՞վ և ինչո՞ւ է կրակոցներ արձակել Երևանի հյուրանոցներից մեկում. ոստիկանությունը մանրամասնում է Սպասում եմ, որ Սամվել Ալեքսանյանն ավտոբուսներ կնվիրի մայրաքաղաքին. Թեհմինա Վարդանյան Հայաստան-Վրաստան սահմանն անցնելը դժվարացել է ԿԳՄՍՆ-ն հերքում է. Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով ստեղծվել է Թու, թու, թուից մինչեւ խուճապի մի մատնվեք. ինչպե՞ս է իշխանությունը պայքարում կորոնավիրուսի դեմ
Երևան, 29.Փետրվարի.2020,
00
:
00

Պարզաբանում․ Ով երբ եւ ինչքան ժամանակով կարող է գնալ արձակուրդ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

«Պարզաբանում»  շարքի շրջանակներում այս անգամ անդրադարձել ենք արձակուրդի իրավունքին, , ով եւ ինչքան ժամանակով կարող է գնալ արձակուրդ, վճարովի եւ անվճար արձակուրդ, ինչ անել, եթե ոտնահարվում է աշխատողի արձակուրդի իրավունքը։

Աշխատողի ազատ ժամանակը, որն աշխատողը իր հայեցողությամբ օգտագործում է համարվում է հանգստի ժամանակ: Հանգստի ժամանակը իր մեջ ներառում է նաև արձակուդը:

Յուրաքանչյուր աշխատող ունի օրենքով սահմանված ամենամյա արձակուրդի իրավունք, որը սահմանված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:

Ամենամյա արձակուրդը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում: Աշխատանքային տարին օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որն սկսվում է աշխատողի աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

Որպես կանոն աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:

Ամենամյա արձակուրդը լինում է՝ նվազագույն, երկարացված և լրացուցիչ:

Աշխատանքային օրենսդրութան համաձայն ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր:

Այն աշխատողները, ովքեր աշխատում են ոչ լրիվ աշխատաժամանակով, ամենամյա արձակուրդը չի կրճատվում, և դրա տևողությունը որոշվում է յուրաքանչյուր օրացուցային շաբաթը համապատասխանաբար հաշվարկելով հինգ աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և վեց աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողներին, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ տրամադրվում է նաև ամենամյա երկարացված արձակուրդ, որի տևողությունը կազմում է 25 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է`

  • աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողներին,
  • չնորմավորված աշխատանքային օրով աշխատողներին,
  • հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

Ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել միասին կամ առանձին:

Ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդ ստանալու իրավունք ունեցող աշխատողներին իրենց ընտրությամբ տրամադրվում է կամ միայն ամենամյա երկարացված արձակուրդը, կամ ամենամյա նվազագույն արձակուրդին ավելացրած լրացուցիչ արձակուրդը:

Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Ամենամյա արձակուրդը վճարովի արձակուրդ է:

Օրենքը նախատեսում է նաև առանձնահատուկ վերաբերմունք պայմանավորված իրավիճակից: Դրանք այն դեպքերն են, երբ մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողը խնդրում է իրեն տրամադրել ամենամյա արձակուրդ կապված կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդի հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Բացի ամենամյա արձակուրդից, կարող է տրամադրվել նաև նպատակային արձակուրդ:

  • Հղիության և ծննդաբերության արձակուրդը, որը աշխատող կնոջը տրամադրվում է 140 օր, 70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության համար: Երբ ծննդաբերությունը բարդ է, ապա կնոջը տրամադրվում է 155 օր, 70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության համար: Միաժամանակ մեկից ավելի երխաներ ունենալու դեպքում տրամադրվում է 180 օր, 70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության համար: Հղիության և ծննդաբերության արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

Նպատակային արձակուրդ է տրամադրվում նաև նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողների համար: Այս դեպքում տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը: Իսկ երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:

Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին՝ երեխայի կենսաբանական մորը, տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը: Իսկ երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:

  • Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդն է:

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը կարող է տրամադրվել ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:

  • Նպատակային արձակուրդ է ուսումնական արձակուրդը:
     
Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար աշխատողներին տրամադրվում է արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:

Ընդունելության քննություններ հանձնող կամ անձնական նախաձեռնությամբ սովորող աշխատողների ուսումնական արձակուրդի վճարման հարցը կարող է կարգավորվել կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ:

Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ:

 Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին ուսումնական արձակուրդի համար վճարում է գործատուն` յուրաքանչյուր օրվա համար աշխատողի միջին օրական աշխատավարձից ոչ պակաս չափով, եթե գործատուն աշխատողին գործուղել է սովորելու:

  • ընթացիկ քննություններին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր քննության համար` երեք աշխատանքային օր.
  • ստուգարքներին նախապատրաստվելու և հանձնելու համար` յուրաքանչյուր ստուգարքի համար` երկու աշխատանքային օր.
  • լաբորատոր աշխատանքների կատարման համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
  • դիպլոմային աշխատանքի նախապատրաստման և պաշտպանության համար` երեսուն աշխատանքային օր.
  • պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու և հանձնելու համար` վեց աշխատանքային օր:

Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու և վերադառնալու ժամանակը:

  • Հաջորդ արձակուրդը պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդն է:

Սա վերաբերում է այն դեպքերին և աշխատողն իրականացնում է պետական և հասարակական պարտականություններ և ազատված է լինում աշխատանքային պարտականությունների կատարումից:

Օրինակ ընտրական իրավունքն իրականացնելիս, կամ հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս, որպես աշխատողների ներկայացուցիչ` դատական նիստերին մասնակցելիս, դոնորի պարտականություններ կատարելիս, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Չվճարվող արձակուրդ

Չվճարվող արձակուրդ կարող է տրամադրվել աշխատողի պահանջով առանձին դեպքերում: Մասնավորապես՝

  • Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը.
  • հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
  • ամուսնության համար` երեք աշխատանքային օր.
  • ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս երեք օրից:

Չվճարվող արձակուրդը տրամադրվում է գործատուի հետ համաձայնեցնելով: Մեկ տարվա ընդացքում աշխատողին կարող է տրամադրվել ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ չվճարվող արձակուրդ:

Քաղաքացիական օրենքով սահմանված պետական ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել  ոչ ավելի, քան 30 օր տեվողությամբ չվճարվող արձակուրդ:

Հաճախ կարող են հանդիպել իրավիճակներ, երբ գործատուի և աշխատողի միջև ծագեն անհամաձայնություն, կապված աշխատողի արձակուրդի իրավունքի իրացման հետ:

Իհարկե ցանկալի է, որպեսզի այդ հարաբերությունները կարգավորվեն փոխադարձ համաձայնությամբ: Սակայն երբ առհասարակ խախտվում և ոտնահարվում է աշխատողի արձակուրդի իրավունքը՝ թերևս լավագույն լուծումը իրավական լուծումն է: Այն է դիմել դատարան:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը աշխատանքային հարաբերություններով պայմանավորված վեճերը լուծում  են հատուկ հայցային վարույթի կարգով հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Ինչպես նաև համաձայն Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի. հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով ազատվում են պետական տուրքի վճարումից:

Հարցերին պատասխանել է Արատտա ընկերության  իրավախորհրդատու Անի Թովմասյանը։

«Պարզաբանում» շարքի նախորդ հոդվածներում անդրադարձել էինք՝
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Փաստ». Ինչո՞ւ են դժգոհ Վիճակագրության կոմիտեի նախագահից. «նա «փուռն է տալիս բոլորիս» «Հրապարակ». «Բացառում եմ, որ այս գործը կարճվի. Հնչեղ անուններ կան». Կոստանյանը՝ իր նկատմամբ հարուցված գործի մասին Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է. սիրով կնվիրեմ բոլորիդ. Փաշինյան «Ժողովուրդ». «Քվեն մերն է լինելու, լարվածություն չկա». Արայիկ Հարությունյանը վստահ է իր ուժերին «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը «Ժողովուրդ». Ֆլեշի Բարսեղին դատի են տվել. այս անգամ հայցվորը Երեւան համայնքն է «Ժողովուրդ». Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. որն է պատճառը «Փաստ». Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը «Հրապարակ». Նովոյի խնամին, Սերժ Սարգսյանի ընկերը. ՔՊ դրամահավաքին ով որքան է մուծվել Ֆանտաստիկ երեկո. Նաիրա Զոհրաբյանի նոր լուսանկարը Վաղուց սենց չէի հուզվել. ամեն ինչ պետք է անել, մարդկանց էս տեսակը շատանա. Դանիել Իոաննիսյան Դանակահարություն՝ Երևանում. 21-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց Աշտարակի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք (տեսանյութ) Կոթի գյուղի ուղղությամբ հակառակորդը կրակոցներ է արձակել Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է (տեսանյութ) В ООН назвали обострение в Идлибе самым тревожным за время войны (WP) Որ տարիքից և ինչպես պետք է հեռացնել երեխայի դեմքի անցանկալի մազերը. մանրամասնում է մասնագետը Աննա Հակոբյանը դստեր հետ սրճարանում է (լուսանկարներ) Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29-ին Չինաստանը ցանկանում է Հայաստանից թու, թու, թու ներկրել. ֆեյսբուքում քննարկում են Փաշինյանի գրառումը Ովքեր են 2019 թ. հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացրած պաշտոնատար անձինք Իրանից Հայաստան ժամանած ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ. նախարար Օդանավակայանում կանգնող տաքսու վարորդները գալիս, մտնում են Իրանից ժամանած քաղաքացիների թևը, թե բա՝ ախպորս տաքսի պետք ա՞. Աշոտ Ասատրյան Иранская футболистка умерла от коронавируса (WP) Հանուն մեր նյարդերի ուղղեք «Այո»-ի պաստառի տառասխալը Երևանում չինացին պատահաբար փռշտացել էր, և ռուսները, թողնելով ուտելիքը սեղանին, փախել էին. Նարեկ Վանեսյան Ոստիկանությունը հրապարակել է Դավթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել Արմավիրի մարզում հայտնաբերված սահմանախախտն ազգությամբ ռուս է. գյուղապետը մանրամասնում է նրան հայտնաբերելու ու բռնելու դեպքը Կրակային պատրաստության գործնական պարապմունքներ 1-ին զորամիավորումում Մեկ օրում բացահայտվել է 86 հանցագործություն. սեքսուալ բռնի գործողություն, երեխային ծնողից բաժանում Իրանի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով 2019-ին Դատախազությունը հանդես է եկել քրեաիրավական ոլորտի բարելավմանն ուղղված 14 օրենսդրական նախաձեռնություններով Ստորագրվել է Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագիրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին Մի քիչ ձեր բախտը չբերեց, բայց եկեք արձանագրենք. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն Эрдоган собрался в Москву (WP) Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել Իշխանության «երեսից» ՍԴ դատավորները սկզբունքային եւ միասնական էլ դարձան Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Գնում եմ 100 փաստի ետևից. Փաշինյանն ուղիղ եթերում է Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը. վարչապետը հանդիպել է Ստանիսլավ Զասի հետ Ո՞վ և ինչո՞ւ է կրակոցներ արձակել Երևանի հյուրանոցներից մեկում. ոստիկանությունը մանրամասնում է Երևան, որը ոչ ոք չի սիրում. Վարլամովը կիսվել է Երևանից ստացած տպավորություններով Преступная традиция героизации убийц армян была заложена в Сумгаите (WP) Մարգարիտա Սիմոնյանի որդին հայերենով երգել է թավշյա հեղափոխության ոչ պաշտոնական հիմնը (տեսանյութ) Սպասում եմ, որ Սամվել Ալեքսանյանն ավտոբուսներ կնվիրի մայրաքաղաքին. Թեհմինա Վարդանյան Այլ համայնքում հաշվառում ունեցողը կարո՞ղ է արդյոք քվեարկությանը մասնակցել իր բնակության վայրում. իրազեկում Իջեւանի նախկին քաղաքապետը հափշտակել է խոշոր չափի գումարներ, վատնել՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ. ԱԱԾ (տեսանյութ) Հայաստան-Վրաստան սահմանն անցնելը դժվարացել է Ի դեպ. Սպասվող աղմկահարույց ձերբակալությունների մասին