Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը իրեն ու տեղակալներին չի պարգևատրել։ Armdaily.am-ի հարցին թե ի տարբերություն մյուս մարզպետների՝ իրեն ու տեղակալներին չպարգևատրելու պատճառն արդյո՞ք իր ու տեղակալներին աշխատանքից դժգոհ լինելն էր, մարզպետը պատասխանեց. «Չէ, գումարը քիչ էր»։ Մարզպետն ասաց, որ ինքը չէ, որ պետք է գնահատի իր աշխատանքը։ Պարգևատրումները կատարվում են խնայողությունների հաշվին։
«Մենք քիչ թափուր աշխատատեղեր ունենք, քիչ գումար ենք խնայել, դրա համար էլ չենք պարգևատրվել»,-ասաց մարզպետը։ Նա տեղեկացրեց, որ մարզպետարանի խնայված միջոցները կազմել են 5 մլն 213 հազար դրամ։ Այս գումարը բաժանվել է 79 աշխատակիցների միջև։ «Ամենաբարձրը պարգևատրել ենք աշխատակազմի ղեկավարին՝ 160 հազար դրամ, առանց հարկերի։ Մյուսներին պարգևատրել ենք իրենց աշխատավարձր 30 տոկոսի չափով»,- տեղեկացրեց մարզպետը։
