Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել. Լևոն Արոնյան Երևանում և ևս 2 մարզում լույս չի լինի Պարզվել է, որ Ամուլսարի պահապանների վագոն-տնակը գտնվում է ոչ թե համայնքի, այլ «Լիդիան Արմենիա»-ի վարձակալած տարածքում. Ջերմուկի քաղաքապետ Թե նախագահը, թե կառավարությունը առաջադրել են ՍԴ թեկնածու՝ առանց պարզաբանումներ տալու, թե ում՝ ինչ խոստումներ են տվել. Սիրանուշ Սահակյան Ինչի՞ են ժողովրդի բերանը փակում. Քաղաքացիները՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին (տեսանյութ) Ուժանիս համայնքի ղեկավարի վիճակը լավ է, մեջքն է ցավացել ու գլխի վրա ճղված տեղ ունի. Կապանի համայնքապետ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր Երևանում և ևս 4 մարզում լույս չի լինի Քո իրավունքը. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը (տեսանյութ) Ամուլսարում վիճակը կրկին լարվեց. բռնի ուժով բերման ենթարկվեցին ակցիայի մասնակիցներ
Երևան, 07.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Խմբակցությունը լքած պատգամավորի լիազորությունները չդադարեցնելը նույն հաջողությամբ կարող է չարիք դառնալ նաև քաղաքական մեծամասնության համար. Հարցազրույց Գևորգ Դանիելյանի հետ

Պատգամավորը խմբակցությունից դուրս գալիս, փաստորեն չի դադարեցնում իր կարգավիճակը, ավելին՝ ձեռք է բերում, այսպես կոչված, անկախ պատգամավորի կարգավիճակ, ինչն առնվազն պարադոքսալ լուծում է։ Այս երևույթը մեր քաղաքական կյանքում արդեն վերածվել է կայուն ավանդույթի, որից կարծես չեն էլ կամենում հրաժարվել քաղաքական ուժերը՝ փորձելով այդ գործիքով ջլատել քաղաքական հակառակորդի ուժերը։ Մեր հարցերին պատասխանում է 2015 թ. սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

Պարոն Դանիելյան, խմբակցությունը լքելու այս համատարած երևույթի պայմաններում, երբ հաճախ անգամ հավատ չեն ներշնչում քողարկված միջամտությունների բացակայության վերաբերյալ հավաստիացումները, որքանո՞վ էր ողջամիտ պատգամավորին իր կարգավիճակում թողնելու, նրան անկախ պատգամավոր դարձնելու իրավական կարգավորումը։

Այդ հարցի կարգավորումը անմիջականորեն չի առնչվում Սահմանադրության հետ, մասնավորապես Հիմնական օրենքում չեք հանդիպի այդպիսի իրավական կարգավորման։ Ընդ որում, հարցը բավականին խրթին է, այն դեռ հանձնաժողովում էր սուր բանավեճի տեղիք տվել, մասնավորապես հանձնաժողովի մի մասը հակված էր այն մոտեցմանը, ըստ որի՝ խմբակցությունից դուրս գալն ինքնին բավարար հիմք է պատգամավորի կարգավիճակը դադարեցնելու համար։ Հիշեցնեմ, որ հանձնաժողովն իր գործունեությունը շարունակում էր նաև Սահմանադրության փոփոխություններն ընդունելուց հետո, մասնավորապես Հանրապետության նախագահի հրամանագրի հիմքով խորհրդատվություն էր տրամադրում առավել առանցքային օրինագծերի առնչությամբ։
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, նախապատվությունը տրվեց պատգամավորի կարգավիճակն անխաթար դարձնելու տարբերակին։ Խնդիրն այն է, որ հանձնաժողովի մեծամասնությունը ելակետ ընդունեց այն դիրքորոշումը, ըստ որի՝ համամասնական նոր ընտրական կարգի պայմաններում, երբ թեկնածուն նշված է լինում ընտրական ցուցակում և պատգամավոր է ընտրվում իրեն տրված ձայների արդյունքում, առավել հիմնավորված է, որ խմբակցությունից դուրս գալուց հետո պահպանի իր կարգավիճակը։ Բայց նկատեմ, որ խնդիրն այնքան էլ միանշանակ չէ և այն բարդ է, հատկապես, այն ասպեկտով, որ ներկա ընտրական համակարգը, այնուամենայնիվ, բովանդակում է մեծամասնական ընտրական համակարգի տարրեր, ուստի դժվար է հստակ ուրվագծել, թե որքանով է պատգամավորի կարգավիճակի դադարեցումը խաթարում Ազգային ժողովում ժողովրդի ազատ կամաարտահայտմամբ ձևավորված քաղաքական հավասարակշռությունը։ Ինչևէ, հաշվի առնվեց նաև միջազգային փորձը, ինչպես նաև խնդրո առարկա հարցադրման առնչությամբ միջազգային իրավական չափանիշները, ըստ որոնց՝ համամասնական ընտրական համակարգի շրջանակում պատգամավորի խմբակցությունից դուրս գալն հարկ է դիտարկել սոսկ բարոյական հարթությամբ։

Ի՞նչ ասել է բարոյական հարթություն, այսինքն՝ քաղաքականության մեջ արգելվում է որևէ մեկին վերանայելու իր քաղաքական հայացքները։ Այս առնչությամբ վերջերս խմբակցությունից դուրս եկած պատգամավորը նաև հավելել էր, որ անգամ Սահմանադրությամբ է ամրագրված, որ ինքը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով։

Նախ, չպետք է մոռանալ, որ պատգամավորին ընտրում են հենց իր քաղաքական հայացքների համար, ընդ որում, ժողովրդավարության կայուն ավանդույթներ ունեցող երկրներում կուսակցությունները պարտավորվում են նախապես հստակ հայտարարել իրենց Կառավարության ապագա կազմի, այլ կուսակցությունների հետ հնարավոր կոալիցիաների մասին։ Քաղաքականությունը սուբյեկտիվ անականկալներ չի ընդունում։
Երբ ասում ենք, որ գնահատականը տրվում է բարոյական հարթությամբ, բնավ չի նշանակում, որ անվերապահորեն այդպիսի քայլը արգահատելի է կամ որևէ մեկը զրկված է իր քաղաքական հայացքները վերանայելու իրավունքից, պարզապես շեշտվում է, որ դա իրավական հետևանքներ չառաջացնող և բացառապես բարոյական նորմերով գնահատվող երևույթ է։ Մյուս կողմից, ձևավորված քաղաքագիտական չափանիշներով, որպես կանոն, այդպիսի քայլը, այսպես ասենք՝ խրախուսելի չէ, քանզի առավել ընդունելի և ծանրակշիռ փաստարկված պատկերացումներն այն են, որ խմբակցության հետ քաղաքական տարաձայնություններ ունեցող պատգամավորը ոչ միայն լքում է խմբակցությունը, այլև խորհրդարանը, ինչն էլ քաղաքական հայացքների վերանայման առավել ընկալելի դրսևորում է։ Այս երևույթը, այսպիսով, առավելապես դիտարկվում է բարոյական հարթությամբ, ըստ այդմ էլ՝ քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրներում այդպիսիք խիստ հազվադեպ են. տասնյակ տարիների ընթացքում արձանագրվում են եզակի դեպքեր։
Ինչպես արդեն ընդգծեցի, պատգամավորի կարգավիճակը պահպանելը բխում է ոչ թե պատգամավորի կողմից հիշատակված դրույթից, այլ ընտրական համակարգի առանձնահատկություններից, որոնց գնահատականը տեսական հարթությամբ միանշանակ չէ, իսկ օրենսդրական հարթությամբ, այո, լուծվել է՝ հօգուտ կարգավիճակի պահպանմանը։

Այս օրերին ոմանք վերհիշում են Սահմանադրական դատարանի տարիներ առաջ կայացրած մի որոշումը, որով հակառակ դիրքորոշումն էր հայտնվել, այսինքն՝ խմբակցությունը լքած պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեին։

Նախ, ձեր հարցին անդրադառնամ մեկ այլ ասպեկտով. նկատեցի՞ք, որ Սահմանադրական դատարանը ևս գտել է, որ Սահմանադրությամբ ամրագրված՝ պատգամավորի կողմից ամբողջ ժողովրդին ներկայացնելու, հրամայական մանդատով կաշկանդված չլինելու, իր խղճով և համոզմունքներով առաջնորդվելու դրույթը բնավ խոչընդոտ չէ՝ խմբակցությունից դուրս գալու հիմքով վերջինիս լիազորությունները դադարեցնելու համար. սա նախորդ հարցի առնչությամբ, որպես լրացում։
Իսկ հիմա վերադառնանք Սահմանադրական դատարանի որոշման բուն էությանը։ Այո, Սահմանադրական դատարանը դեռևս 2009 թ. հունիսի 30-ի իր մի որոշմամբ հայտնել է դիրքորոշում՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու օգտին, սակայն հիշյալ որոշման մեջ հանգամանորեն անդրադարձել է հենց այն հարցադրմանը, որի մասին խոսեցի՝ առաջին հարցին պատասխանելիս։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը միանշանակ արձանագրել է, որ իր այդ դիրքորոշման հիմքում դրված է հետևյալ փաստարկը. առկա ընտրակարգի պայմաններում, երբ պատգամավորին մանդատ է հանձնվում կուսակցությանը տված ձայների շնորհիվ, նրա անունը նշված չի լինում քվեաթերթիկում և վերջինիս վերաբերյալ ընտրողը որևէ կամահայտնություն չի դրսևորում, ապա պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ՝ միայն մանդատը կամավոր վայր դնելուց հետո, քանի որ հակառակ մոտեցումը կնպաստի խորհրդարանում ժողովրդի ազատ կամահայտնությամբ ձևավորված քաղաքական հավասարակշռության խաթարմանը, ինչը չի բխում իրավական պետության և ժողովրդաիշխանության սահմանադրական հիմնարար սկզբունքներից։
Այսպիսով, Սահմանադրական դատարանը ևս վճռորոշ է համարել տվյալ փուլում առկա ընտրական համակարգը, մասնավորապես՝ կոնկրետ թեկնածուին ընտրողների կողմից ձայն տալու ցուցիչը։ Ընդհանրապես, այսպիսի հարցադրումների առնչությամբ հնարավորինս միասնական մոտեցում ձևավորելու տեսանկյունից կարծում եմ, արժեքավոր կլիներ այնպիսի համամասնական ընտրակարգի ներդրումը, որի պայմաններում Հանրապետութան ողջ տարածքը դիտարկվեր, որպես մեկ միասնական ընտրատարածք, իսկ ցուցակներում թեկնածուների հերթական համարները որոշվեին ոչ թե նախապես՝ կուսակցության վերնախավի միջոցով, այլ հենց ընտրողների քվեների արդյունքներով։

Իսկ ինչո՞ւ է խմբակցությունից դուրս եկող պատգամավորը կոչվում անկախ, դա իրեն ի՞նչ արտոնություններ է վերապահում։ Ընդհանրապես, ինչո՞ւ է այս երևույթը տարածված մեր խորհրդարանական կյանքում։

«Անկախ պատգամավոր» եզրույթը արհեստածին է, դա առավելապես խոսակցական հարթությամբ է օգտագործվում, ընդ որում, բացարձակապես ճիշտ տերմին չէ, քանի որ պատգամավորների կարգավիճակը, հատկապես, անկախության ասպեկտով, որևէ աղերս չունի խմբակցության կազմում լինելու կամ չլինելու հետ։ Այսինքն՝ հարկ է վերադառնալ Սահմանադրության 94-րդ հոդվածին մեկ անգամ ևս և արդեն այլ ասպեկտով նշել, որ պատգամավորը առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, ոչ թե խմբակցության որոշումներով։ Նկատեմ նաև, որ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորն անգամ կարող է մնալ նույն մշտական հանձնաժողովում, եթե այդ խմբակցությունը նրա տեղում խմբակցության այլ անդամի չի նշանակում, կամ մշտական հանձնաժողովում առկա է այլ թափուր տեղ, կամ Ազգային ժողովի նախագահին ուղղված իր գրավոր դիմումով կարող է ընդգրկվել այլ մշտական հանձնաժողովում առկա թափուր տեղում։
Ձեր հարցի մյուս հատվածը, թերևս, այնքան էլ իրավական չէ։ Ինչևէ, ինքս հակված չեմ այդ ամբողջի առանցքում միայն իբրև անարդյունավետ իրավական լուծումները տեսնել։ Խնդիրը շատ ավելի բարդ է ու բազմասպեկտ, այն թելադրված է բազմաթիվ գործոններով, որոնցից կառանձնացնեի մեկը՝ խոցելի իրավաքաղաքական մշակույթը, որն իր մեջ ներառում է ձևավորված անկատար ավանդույթները, քաղաքական պայքարում բարեվարքության հստակ կանոնների բացակայությունը, բարդ հարցերի առնչությամբ պարզունակ ու իրավիճակային լուծումներով ղեկավարվելու մարմաջը և այլն։
Եզրափակեմ ասելիքս. փայտն ունի երկու ծայր, ասել կուզի, որ խմբակցությունը լքած պատգամավորի լիազորությունները չդադարեցնելը նույն հաջողությամբ կարող է չարիք դառնալ նաև քաղաքական մեծամասնության համար, ինչն արդեն բազմիցս է ապացուցվել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել Հայտնի է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման ամսաթիվը Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ Պաշտպանը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է Պարետատուն Почти у ста российских моряков в Южной Корее выявили коронавирус (WP) Լաս Վեգասի փառքի ճեմուղում կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել քրեական ենթամշակույթի տարբեր հանցակազմերով Ամուլսարի 2-րդ պահակակետից տեղափոխում են «Լիդիանի» վագոն-տնակը.ՈւՂԻՂ ՀՔԾ-ն մերժել է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հաղորդման հիման վրա գործ հարուցել.քաղաքական ուժերը որոշումը կբողոքարկեն Հայաստանի կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր. Ղազինյան Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր Առաջիկա օրերին դեպի Երևան և հակառակ ուղղություններով 14 չվերթ կիրականացվի «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանն Ապրիլյան պատերազմի մասին». տեսանյութ Եթե չկա մասնագիտական որակավորում, աշխատանքային փորձ, տարաձայնություններ կլինեն. Անուշ Պողոսյանը՝ աշխատանքից ազատման մասին ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների ասուլիսը. ՈՒՂԻՂ ՃՏՊ` Տավուշի մարզում. դեպի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մեկ մարտական հաշվարկ Գյումրիում նռնակ է հայնաբերվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 5 նոր դեպք Չալոն, որի ձագերին ճզմեցին Ամուլսարի պահնորդական ոստիկանների անիվների տակ, պաշտպանական դիրքերից մի քայլ չի հեռանում. Զոհրաբյան Лукашенко: Ельцин жалел, что выбрал преемником Путина (WP) Քանյե Ուեսթը ձախողված է համարել նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Պլանային գազանջատում Արարատի մարզում Օրվա աստղագուշակ Սենոր Հասրաթյանն ազատվել է իր պաշտոնից Երեւանի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Լիբանանի ազգային դրոշի գույներով. Տիգրան Վիրաբյան (լուսանկարներ) Трамп подписал указ против "угрозы TikTok". Он ввел санкции против компании ByteDance, которой принадлежит соцсеть (WP) Նույնիսկ Սերժ Սարգսյանի ժամանակ գիտեին, որ իրավապաշտպաններին ձեռք տալ պետք չի. Դանիել Իոաննիսյան «Ժողովուրդ». Հայաստանում, նախորդ տարվա համեմատ, այս տարվա 6 ամիսներին ծնվածների թիվը պակասել է «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդես կգան օրենսդրական նոր նախաձեռնությամբ «Հրապարակ». ԱԱԾ տնօրենը որոշել է ամեն գնով իրականացնել վարչապետի հանձնարարականը` նյութեր գտնել Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրելու համար «Ժողովուրդ». «Սահմանային սելֆիներն» արգելվել են, այս անգամ պաշտոնյաներին թույլ չեն տվել սահման գնալ «Հրապարակ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Սարգսյանի եկամուտների կասկածելի աճն է ստուգում Ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել. Լևոն Արոնյան Երևանում և ևս 2 մարզում լույս չի լինի Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ժամանակացույցը Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը`«Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան ՀՀ նախագահը Լիբանանում ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ Բիլ Գեյթսը կանխատեսել է, որ լինելու է «կորոնավիրուսի պանդեմիայից սարսափելի աղետ» Խոշոր վթար Արցախում. Մեքենան գլորվել է ձորը, վարորդի վիճակը ծանր է Գարեգին Միսկարյանին եւ նրա ընկերոջը առանց պատճառաբանության բերման են ենթարկել եւ ժամեր անց ազատ արձակել Հայտարարվել է կորոնավիրուսից մահացության ոչ ակնհայտ գործոնը Ամուլսարում բողոքի ակցիան ավարտվեց. ակցիայի մասնակիցները վաղը կրկին կհավաքվեն ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը (տեսանյութ) Коронавирус в мире: Франция догоняет Испанию по заражениям за сутки (WP) Սանկտ Պետերբուրգում ֆրիկ-մոդելը կտրել է սիրեկանի կոկորդը Բժիշկը նշել է վտանգավոր խալերի նշանները Խոշոր հրդեհ Երևանի Արին Բերդի փողոցում. մեկնել է 5 մարտական հաշվարկ Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 157-ի

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ